211652_close_icon
views-count685 դիտում article-date 12:00 10-11-2022

Որոնք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի հնարավոր խաղաղության պայմանագիրը. Մարուքյանը երաշխավորների կարիք է տեսնում

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայում հնարավոր ստորագրվելիք խաղաղության պայմանագրի համար ՄԱԿ-ի մշտական անդամ երկրներից երաշխավորների կարիք է տեսնում: Մարուքյանն այս մասին գրառում է կատարել Թվիթերի իր էջում:

«Վերջին 2 տարվա ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտում է և խեղաթյուրում հրադադարի եռակողմ հայտարարությունը: Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը ստորագրելուց հետո չի խախտի և սխալ չի մեկնաբանի ապագա խաղաղության պայմանագիրը։ Հայաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ՝ առնվազն ՄԱԿ-ի 5 մշտական անդամներից»,- նշել է Մարուքյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր