211652_close_icon
views-count1415 դիտում article-date 17:18 12-11-2022

Ավելի քան 50 ամենաաղքատ զարգացող երկրներ սննկացման եզրին են․ Guardian

Ավելի քան 50 ամենաաղքատ զարգացող երկրներ սննկացման եզրին են: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար Ահիմ Շտայները, հաղորդում է Guardian-ը։

Նրա խոսքով՝ ինֆլյացիան, էներգետիկ ճգնաժամը եւ տոկոսադրույքների աճը պայմաններ են ստեղծում, որոնց դեպքում ավելի ու ավելի շատ երկրների դեֆոլտ է սպառնում։

«Ներկայումս մեր ցուցակում կա 54 երկիր, որոնք կարող են դեֆոլտ հայտարարել, եւ եթե մենք ավելի շատ ցնցումներ ունենանք, տոկոսադրույքները կբարձրանան ավելի շատ, փոխառությունները կդառնան ավելի թանկ, կբարձրանան էներգիայի եւ սննդի գները»,-ասել է նա։

«Եվ դա աղետալի սցենար է դառնում»,-հավելել է նա։

Շտայները զգուշացրել է, որ առանց պարտքի մարման հարցում օգնության, աղքատ երկրները չեն կարողանա հաղթահարել կլիմայական ճգնաժամը։ «Պարտքի հարցը ներկայումս այնքան լուրջ խնդիր է դարձել զարգացող շատ երկրների համար, որ պարտքային ճգնաժամի հաղթահարումը նախապայման է դառնում կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների իրական արագացման համար»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր