1225 դիտում
22:33 12-11-2022
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի շարք քաղաքական դեմքերի հետ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եվրոպական երկրներ իր աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵԽ պատգամավորներ, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևի, Հայաստանի հետ Եվրոպական խորհրդարանի բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի և Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Ռոբերտ Հայշելի հետ, ով հանդիպմանը մասնակցում էր քաղաքական խմբի ղեկավարության անունից։
Հիշյալ հանդիպումների ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը բարձրացրել է Ադրբեջանի կողմից 2020 թ․ սանձազերծված պատերազմի հետևանքների վերացման անհրաժեշտությունը, խոսել ադրբեջանական վերջին ագրեսիան հասցեական դատապարտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ԵՄ ղեկավար կառույցների կողմից հակամարտող կողմերի միջև հավասարություն դնելու քաղաքականությանը վերջ տալու անհրաժեշտության մասին։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին՝ Տեր-Խաչատուրյանը կարևորել է Արցախի անկլավացման բացառումը և նկատել, որ այդ գործընթացը չպետք է սպառնա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, և դրա արդյունքում Արցախը չի կարող համարվել Ադրբեջանի մաս, որպիսին երբեք չի եղել անկախ Ադրբեջանի պատմության մեջ։
Հակոբ Տեր-Խաչատուրյանը եվրոպացի գործընկերներին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում ՀՀ իշխանությունների մոտեցումների անընդունելի լինելը՝ հատկապես երբ դրանք ուղեկցվում են Հայաստանին պարտադրվող նախապայմաններով։
Առանձնապես կարևորվել է ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների առավել զարգացման անհրաժեշտությունն ինչպես համաեվրոպական մակարդակում՝ ի դեմս Եվրոպայի սոցիալիստական կուսակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ համագործակցության, այնպես էլ եվրոպական երկրներում գործող սոցիալիստական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր
3117 դիտում
09:53 25-01-2019
Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Բյուրոյի նախագահ, Հակոբ-Տեր Խաչատուրյանը՝ ներկայացուցիչ. ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը
1487 դիտում
19:50 01-05-2021
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Արցախի գործող և պաշտոնաթող նախագահների հետ
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան