211652_close_icon
views-count855 դիտում article-date 23:14 12-11-2022

Առողջապահության ոլորտի ռեֆորմները պետք է լինեն ճիշտ հաշվարկված, հստակ մեթոդաբանությամբ, հիմնված միջազգային փորձի վրա. Անահիտ Ավանեսյան

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ ակտիվ քննարկումները, տևական ճանապարհ անցնելով, մտնում են ավարտական փուլ։
Այսօր Համաշխարհային բանկի առաքելության, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների, Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներն ու միջազգային փորձագետները հանդիպել են` ամփոփելու ընթացիկ քննարկումներն ու հետագա քայլերը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` բարեփոխման նպատակը բնակչության առողջության պահպանումն ու բարելավումն է և մարդկային կապիտալի զարգացումը.

«Առողջապահության ոլորտի ռեֆորմները պետք է լինեն ճիշտ հաշվարկված, հստակ մեթոդաբանությամբ, հիմնված միջազգային փորձի վրա։ Ֆինանսավորումը այս բարեփոխման գլխավոր էլեմենտներից է, բայց մենք չենք դիտարկում այն որպես միայն ֆինանսավորման ավելացում, այլ մեր կարևորագույն բարեփոխումների ինտեգրալը. դրանք են` ԱԱՊ օղակի բարեփոխումները, որակի կառավարման մեխանիզմները։ Այս բարեփոխումը լինելու է ամբողջական, համապարփակ և հիմնաքարային, բոլոր ուղղությունները պետք է բավարար ուշադրության արժանանան»։

Հանդիպման մասնակիցները հաստատել են, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդնումը անհրաժեշտություն է, քանի որ բնակչության առողջության հետ անմիջականորեն կապված են երկրի ժողովրդագրական, տնտեսական , անվտանգային և այլ խնդիրների լուծումները։

Նմանատիպ նյութեր