2873 դիտում
18:33 12-09-2017
Բժշկի, հիվանդի ու վերջինիս հարազատների միջև փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն վստահության, փոխօգնության և հարգանքի վրա. ԱԺ պատգամավոր
[b]ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին.[/b]
Առողջապահության մասին խոսելիս, որպես կանոն, թեմային անդրադառնում ենք հիվանդի տեսանկյունից, փորձում ենք ամեն ինչ անել հիվանդի, քաղաքացու իրավունքները պաշտպանելու, բարձրորակ բուժծառայություններ մատուցելու համար։ Ինչ խոսք, այդպես էլ պետք է լինի։ Բայց կարևոր է խնդիրները դիտարկել նաև բժիշկների, բուժանձնակազմի իրավունքների և պաշտպանության համատեքստում։ Խնդիրը մանրակրկիտ քննարկվել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության և առողջապահական մի շարք կառույցների հետ։
Վերջին տարիներին մենք ավելի ու ավելի հաճախ ենք ականատես լինում բուժաշխատողների նկատմամբ վիրավորանքի կամ բռնության դեպքերի։ Արդարության համար նշենք, որ երևույթն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում։ Օրինակ, Ռուսաստանում 2016 թվականին ավելի քան 1200 ոտնձգություն է կատարվել բուժաշխատողների կյանքի կամ առողջության նկատմամբ: Ավստալիայում վերջին 5 տարիների ընթացքում ավելի քան 24500 բուժաշխատող ենթարկվել է որևէ տիպի բռնության կամ ոտնձգության իր աշխատանքային գործունեության ընթացքում: Հայաստանում համանման վիճակագրություն չի վարվում, բայց բոլորս գիտենք, որ նման դեպքերը քիչ չեն։
Բուժաշխատողներն առողջապահական համակարգի հիմնասյուներն են: Նրանք իրականացնում են ծանր և պատասխանատու աշխատանք։ Ունենալով օրենսդրությամբ ամրագրված բազմաթիվ պարտականություններ, բուժաշխատողների նկատմամբ գործողությունները, սակայն, դուրս են քրեաիրավական տիրույթից։ Ժամանակն է, որպեսզի օրենսդրությամբ սահմանվեն նորմեր՝ պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր խոչընդոտում են բուժաշխատողներին իրենց մասնագիտական աշխատանքը կատարել։ Քրեական օրենսգրքում համանման նորմ գործում է, որը պատասխանատվություն է նախատեսում ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելու համար: Նույնը պետք է սահմանվի նաև բժիշկների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքում։ Ընդ որում, այս քայլերի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխարգելումը։
Մենք հետևողական ենք լինելու այս խնդրի լուծման ուղղությամբ։ Նախապատրաստվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, և խնդրում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը թեմայի շուրջ ներկայացնեն իրենց առաջարկներն ու նկատառումները։
Հարգելի գործընկերներ, բժշկի, հիվանդի ու վերջինիս հարազատների միջև փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն վստահության, փոխօգնության, կարեկցանքի, հարգանքի վրա։
Ելույթս ուզում եմ ավարտել հայտնի խոսքով՝ nоli nocere (մի՜ վնասիր)։ Բժշկական էթիկայի այս սկզբունքը այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է կիրառել բժիշկների իրավունքների պաշտպանության համատեքստում։ Մի՜ վնասեք մարդկանց, ովքեր ամեն րոպե կյանքեր են փրկում։
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
10:52 21-03-2023
Շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ բանակցությունները հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ ԵԽ պատգամավոր
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2080 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար