14267 դիտում
11:33 13-11-2022
Արտակարգ ու հակասանիտարական իրավիճակ՝ Երևանում. Երզնկյան փողոցի կոյուղաջրերը դիտահորից թափվում ու հասնում են մինչև Օրբելու փողոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան փողոցի և Օրբելի 4-րդ բազմաբնակարանային շենքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ տևական ժամանակ է՝ իրենց մոտ տիրում է գարշահոտություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 12-ին, բնակիչներն ասում էին, որ Եզնկյան փողոցի վրա գտնվող «Վեոլիա Ջրին» պատկանող կոյուղու դիտահորերը լցված են կեղտով, խցանվել են, ինչի պատճառով էլ կեղտաջրերը դուրս են գալիս, ավտոտնակների տանիքների վրայով հոսելով հասնում մինչև Օրբելի փողոցի 4-րդ շենք։
Բազմաթիվ անգամներ դիմել են «Վեոլիա Ջուր» և միշտ ստավել են նույն պատասխանը՝ «խնդրին տեղյակ ենք, զբաղվենք»։ Ու մինչ «Վեոլիա Ջուրը» պատասխանում է իբր թե զբաղվել խնդիրը լուծելու հարցով, նշված վայրում անտանելի իրավիճակը շարունակվում է։
Երեկ բնակիչները նշում էին, որ դիմել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, ում կողմից նշված վայր են ժամանել կոմունալ ծառայության աշխատակիցները՝ պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ, ու հիմա կարծես թե «սայլը տեղից կշարժվի». «Թաղապետարանից հեռախոսազանգ ունեցանք «Վեոլիա Ջրի» հետ, ովքեր խոստացան, որ խնդիրը կգան ու կարճ ժամանակում կլուծեն։ Ուզում ենք հավատալ, որ եթե թաղապետը խառնվել է, հարցը կլուծվի, թե չէ, հույս չունենք, որ դրական արձագանք կստանայինք «Վեոլիա Ջրից»։ Նրանց մոտ լավ է ստացվում մի բան՝ «խնդրին ծանոթ ենք, կլուծվի»»։
Լուսանկարները տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+