211652_close_icon
views-count1062 դիտում article-date 12:59 14-11-2022

Նոյեմբերի 19-ին կկայանա Մակրոն-Փաշինյան հանդիպում. Ելիսեյան պալատ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  նոյեմբերի 19-ին Ջերբայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մակրոնն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում, նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Պրահայի քառակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կայունացնող դերը, որի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր Պրահայի գագաթնաժողովի արդյունքներով:

Մակրոնը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու և քաղաքական լուծման հասնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը, ինչը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Նմանատիպ նյութեր