996 դիտում
10:26 16-11-2022
Արտաքին քաղաքականությանն առնչվող կարևոր հարցերը որոշում է Արարատ Միրզոյանի խորհրդականը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնական հարցերը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն է որոշում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 28-ամյա Կոստանյանն է հենց արտոնում ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապվող բոլոր տեքստերը, այդ թվում՝ թե՛ միջազգային գործընկերներին ուղղված արձագանքները, թե՛ մամուլի առանձին հաղորդագրությունները:
«Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի իշխանական պատգամավորները, արտգործնախարարության աշխատակիցներն ու ընդհուպ՝ վարչապետ Փաշինյանի աշխատակազմը իրենց հայտարարությունները, տեքստերը այդ քննարկումների համար նախատեսված խմբում են տեղադրում, որ Կոստանյան Վահանն աչքի տակ անցկացնի, իր համաձայնությունը տա, ապա նոր հրապարակվեն դրանք»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Հետաքրքիր է՝ ում մտքով է անցել ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը որոշելու վճռորոշ հարցը թողնել գիտական թեզ պաշտպանելու պատրվակով բանակից 3 տարվա տարկետում ստացած, այնուհետեւ ասպիրանտուրայից դուրս եկած ու բանակից բոլորովին այլ հիմքով ազատված Կոստանյանին. նա ո՛չ դիվանագետի կամ բանակցողի փորձառություն, ո՛չ էլ քաղաքական ցցուն ու արժանահավատ կենսագրություն ունի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1881 դիտում
12:18 19-10-2016
Քննարկվել են լանդշաֆտային քաղաքականությանն առնչվող հարցեր
8261 դիտում
22:48 25-07-2017
Ռիչարդ Միլսի ցանկությամբ Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նոր հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող հարցերի
Այս բաժնից
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»