961 դիտում
10:01 18-11-2022
Ղազախստանի կառավարությունը վերանայում է հարաբերությունները Ռուսաստանի հետ. Reuters
Քչերն են կասկածում, որ, կիրակի օրը կայանալիք նախագահական ընտրությունների արտյունքներով, Քասիմ Ժոմարտ Տոկաեւը 7 տարով կերկարաձգի իր իշխանությունը Ղազախստանում: Սակայն ավելի քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես կարող է նախկին դիվանագետը նվազեցնել իր երկրի կախվածությունը Ռուսաստանից՝ առանց նրանից օտարվելու: Գրում է Reuters-ը։
Տոկաեւը, ով, ըստ սոցիոլոգիական հարցումների, վստահորեն կհաղթի ընտրություններում, հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացված տարածքային պահանջներին, ինչը վատթարացրել է նախկին խորհրդային հանրապետության եւ Մոսկվայի հարաբերությունները:
Ռուսաստանը եւ Ղազախստանը կիսում են աշխարհի ամենաերկար շարունակական ցամաքային սահմանը՝ որոշ ղազախների մոտ մտահոգություն առաջացնելով՝ Ուկրաինայից հետո հետխորհրդային հանրապետություններից երկրորդ ամենամեծ էթնիկ ռուս բնակչությամբ երկրի անվտանգության վերաբերյալ:
Հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած ֆորումում Տոկաեւն ասել է, որ իր կառավարությունը չի ճանաչում Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի կողմից վերահսկվող շրջանները եւ պահպանում է միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը:
Նրա կոշտ արտահայտությունները զարմացրել են դիտորդներին եւ հանգեցրել ռուսական լրատվամիջոցների որոշ մեկնաբանների զայրացած սպառնալիքներին:
Իսկ անցյալ ամիս, երբ Տոկաեւը հյուրընկալել է Կենտրոնական Ասիայի նախագահների գագաթաժողովը, նա դեմ առ դեմ հանդիպումներ է ունեցել այլ առաջնորդների հետ, սակայն, սառող հարաբերությունների ֆոնին, Պուտինի հետ երկկողմանի բանակցություններ չեն կայացել:
69-ամյա Տոկաեւը պաշտոնը ստանձնել է 2019 թվականին այն բանից հետո, երբ Ղազախստանի նախորդ նախագահը բողոքի ակցիաների պատճառով հրաժարական է տվել: Վառելիքի թանկացման հետեւանքով առաջացած հունվարյան անկարգություններից հետո Տոկաեւը անդրադարձել է բարեփոխումներին, ներառյալ սահմանադրական փոփոխություններին եւ նվազագույն աշխատավարձի բարձրացմանը՝ նշանակելով արտահերթ ընտրություններ։ Արմատական փոփոխությունների պահանջարկի ֆոնին նա վերջերս արագացրել է ղազախական նավթի արտահանումը արեւմուտք Կասպից ծովով ավելացնելու ծրագրերը՝ խուսափելով Ռուսաստանից:

Նմանատիպ նյութեր
1089 դիտում
13:48 17-02-2014
Մի խումբ անվանի ցեղասպանագետներ Եվրադատարանից վճռի վերանայում են պահանջում
1072 դիտում
18:16 13-10-2014
ԵՄ-ն կրկին վերանայում է հոկտեմբերի վերջին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների թուլացման հարցը
1516 դիտում
10:37 15-10-2015
Թուրքիան Ռուսաստանից պահանջում է գազի սակագնի վերանայում
Այս բաժնից
1015 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
910 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
946 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»