211652_close_icon
views-count1507 դիտում article-date 10:37 15-10-2015

Թուրքիան Ռուսաստանից պահանջում է գազի սակագնի վերանայում

Բնական գազի սակագնի և «Թուրքական հոսք» նախագծի վերանայումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հիմնական թեմաներն են հանդիսանում, հայտարարել է Թուրքիայի էնեգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը: Անդրադառնալով «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային մատակարարվող բնական գազին հավելյալ 3 մլրդ խմ գազի ավելացման հարցին՝ նա ասել է. «Գազը, որը մենք գնում ենք Ռուսաստանից, կազմում է մոտ 60%-ը՝ մեր ընդհանուր սպառումից: Մենք գազ գնում ենք 2 գազատարներով: Ռուսաստանի հետ բնական գազի մատակարարման շուրջ 2 հարց կա քննարկելու՝ սակագնի և «Թուրքական հոսք» նախագծի վերանայումը, որի մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում գտնվելու ժամանակ: Եթե Թուրքիային «Գազպրոմ»-ի կողմից վաճառվող գազի գինը գերազանցում է այլ երկրներին վաճառվող գազի գնին, ապա Թուրքիան կարող է պահանջել գնի իջեցում: Դա է ասում համաձայնագրի 9-րդ կետը»: Նրա խոսքով՝ «Գազպրոմ»-ը Թուրքիային սկզբում առաջարկել է 6%, հետո՝ 10, իսկ ավելի ուշ՝ 10,25% զեղչ:

Նմանատիպ նյութեր