1077 դիտում
13:48 17-02-2014
Մի խումբ անվանի ցեղասպանագետներ Եվրադատարանից վճռի վերանայում են պահանջում
Միջազգային հեղինակություն ունեցող մի խումբ գիտնականներ բաց նամակ են հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` հայտնելով իրենց մտահոգությունը թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հայցով վերջերս դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=571]Ermenihaber.am[/url] կայքը:
2013թ. դեկտեմբերի 17-ին եվրադատարանը բավարարել էր Փերինչեքի հայցը` ընդդեմ Շվեյցարիայի: Բանն այն է, որ 2005թ. Շվեյցարիայում կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այդ հրապարակային արտահայտության համար 2008թ. նրան դատապարտել էր 3.000 շվեյցարական ֆրանկ տուգանքի և եռամսյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի: Բայց եվրադատարանը մեղավոր է ճանաչել Շվեյցարիային` համարելով, որ վերջինս խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը, տվյալ դեպքում` Դուղու Փերինչեքի:
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերը տեղեկացնում է, որ Ցեղասպանության խնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներն իրենց բաց նամակում նշում են Եվրադատարանի վերոնշյալ որոշման մեջ տեղ գտած պատմական անճշտությունների և բովանդակային սխալների մասին, որոնք սոցիալ-բարոյական լրջություն ունեն: Նամակի հեղինակներն ընդգծում են, որ իրենք չեն վիճարկում մարդու հիմնարար իրավունքներից մեկը հանդիսացող խոսքի ազատությունը, այլ հայտնում են մտահոգություն` կապված 1915-ի Հայոց ցեղասպանության ժխտման հետ: Ի պատասխան դատավճռի այն կետին, որտեղ կասկածի տակ է առնվում 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» եզրաբառով բնորոշելու ճշմարտացիությունը, ՄԻԵԴ-ին հղված բաց նամակում թվարկվում են մի շարք անաչառ փաստեր ցեղասպանագետների տված գնահատականների վերաբերյալ:
«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը» (IAGS) 1997-ին միաձայն քվեարկությամբ որոշում է ընդունել, ըստ որի, 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացվել է հայոց ցեղասպանություն: Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը 2003-ին ճանաչել է 1915-ի դեպքերի համապատասխանությունը Ցեղասպանության հռչակագրի բոլոր դրույթներին: 2000 թվականին հրեա 100 ցեղասպանագետներ «New York Times»-ում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ 1915-ին կատարվածը որակել են որպես ցեղասպանություն:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=571]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
3822 դիտում
20:54 01-08-2018
Հայաստանի բարձրագույն դատարանները արդեն կարող են Եվրադատարանից խորհրդատվական կարծիք խնդրել
1504 դիտում
10:37 15-10-2015
Թուրքիան Ռուսաստանից պահանջում է գազի սակագնի վերանայում
33955 դիտում
11:35 12-02-2019
Հերթական հացադուլը՝ ցմահ ազատազրկված դատապարտյալի կողմից. նա պահանջում է քրեական գործի ու դատավճռի վերանայում
Այս բաժնից
571 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
598 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1213 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN