211652_close_icon

Մեծ Բրիտանիայի վարչապետը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

views-count1244 դիտում article-date 19:22 19-11-2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր նախապես չազդարարված այցով ժամանել է Կիև, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:

Իր հերթին Reuters գործակալությունը հայտնել է, որ Սունակը Կիևում հայտարարել է, որ առաջիկայում Լոնդոնը Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ «տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան դիմակայել իրանական արտադրության հարվածային անօդչաու թռչող սարքերին»։
 

Նմանատիպ նյութեր