211652_close_icon
views-count759 դիտում article-date 12:48 21-11-2022

Մադրիդում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանը

Մադրիդում բացվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 68-րդ տարեկան նստաշրջանը։ Նախատեսվում է, որ այսօր ելույթ կունենան Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Նստաշրջանին մասնակցում են 288 խորհրդարանականներ դաշինքի 30 երկրներից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից։

Ուկրաինան սեպտեմբերի վերջին ՆԱՏՕ-ին արագացված հիմունքներով միանալու դիմում է ներկայացրել:

ՆԱՏՕ-ի շատ անդամներ հանդես են եկել Ուկրաինայի՝ հնարավորինս շուտ դաշինքին միանալու օգտին։

Նմանատիպ նյութեր