Ստրասբուրգում մեկնարկում է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մեկնարկում է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, օրակարգում դրված գլխավոր թեմաներից են լինելու Եվրահանձնաժողովին անվստահության քվորումի ապահովումը և Պաղեստինը պաշտոնապես ճանաչելը:
Որպեսզի լուծարվի Եվրահանձնաժողովը, բանաձևին պետք է կողմ քվեարկի խորհրդարանականների 2/3 մասը, այն է՝ առնվազն 376 մարդ:
Անվստահության քվորումն ապահովելուց հետո խորհրդարանը պաշտոնապես կհայտարարի, որ այլևս չի վստահում պրն. Յունկերին՝ որպես Եվրահանձնաժողովի նախագահի և ԵՄ ներկայացուցչի:
Խորհրդարանականների առաջ ելույթով հանդես կգա նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: