211652_close_icon
views-count2253 դիտում article-date 14:47 21-11-2022

Մենք չենք կարող Թուրքիային վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան. Ֆրենկ Փալոն

Ամերիկյան F-16 կործանիչները չպետք է վաճառվեն Թուրքիային։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ դատապարտելով թուրքական զինուժի հարվածները Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածներին:

«Էրդողանը ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հիվանդանոց: Ահա ևս մեկ պատճառ,  որ ես աշխատում եմ արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։ Էրդողանի ագրեսիայի օրինակները ցույց են տալիս, որ մենք չենք կարող նրան վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան», - Թվիթերի իր էջում գրել է Փալոնը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր