211652_close_icon
views-count1177 դիտում article-date 18:08 21-11-2022

Դասակի հրամանատարը խոստովանեց, որ իրավունք չունեին 4 սպայով նահանջել, երբ զորքի մեծամասնությունը մնացել էր. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի՝ այսօր՝ նոյեմբերի 21-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործի քննությանը հարցաքննվում է գործով վկա, դասակի հրամանատար Ղարիբ Ջավադյանը, հայտնում է News.am-ը։

Վկան պատմեց, որ 44-օրյա պատերազմին երբ Խորհատ սարից իջնելիս են եղել դեպի Թութակ սար, 130 համարի խոցված «Կամազ» են տեսել։

Հարցին՝ արդյո՞ք դիակներ կային, վկան պատասխանեց. «Մի հատ շուռ եկած «Կամազ» էր։ Մեկի ձեռքը «Կամազի» տակով դուրս եկած էր։ Անձնակազմը հավաքվել է, որպեսզի «Կամազը» ուղղեր, չի ստացվել»։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ ինքը թողել է դիերն ու շարունակել ճանապարհը, վկան ասաց. ««Կամազ»-ի մեջի դիակները թողեցինք, որովհետեւ շրջված էր, ձեւ չկար»։

Հարցին՝ անցնելիս ասֆալտի ամբողջ երկայնքով հայկական զորքը արդյո՞ք չի նկատել, վկան ասաց. «Ոչ, չեմ նկատել։ Տողի խաչմերուկում հանդիպել եմ հրետանային ստորաբաժանումներին»։

Հարցին՝ Խորհատ սարից նահանջի ժամանակ քանի՞ զինվոր է իր հետ եկել, վկան պատասխանեց. «Չեմ կարող ասել, 40-50 զինվոր կլիներ»։

Գործով վկայի այդ պատասխանը զարմացրեց դատավորին, որը միջամտեց. «Դուք ձեր դասակի թվակազմը չգիտե՞ք։ Դասակի ավագ եք եղել, հետո դասակի հրամանատար, ձեր անձնակազմին չե՞ք ճանաչում»։

Վկան ասաց, որ ճանաչել է. «Դասակը կազմված է եղել 23 հոգուց»։

Հարցին՝ Զինվորական կանոնակարգի համաձայն՝ երբ զորքի մեծամասնությունը նահանջի ժամանակ մնում է, իրավունք ունի ինքը 4 սպայի հետ նահանջել՝ չկազմակերպելով մնացած զինվորների նահանջը, վկան պատասխանեց. «Ոչ, իրավունք չունեի»։

Դատավորը վկային զգուշացրեց, որ ինքն իրավունք ունի իր դեմ ուղղված հարցերին չպատասխանել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր