211652_close_icon

4 սպայով որոշել են չիջնել դիրքերից․ հմուտ տանկիստ Սասուն Թաթիկյանը զոհվեց իր ազատագրած դիրքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

views-count13797 դիտում article-date 22:21 07-11-2020
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված Սասուն Թաթիկյանը «Կովկաս 2020» զորավարժությանը փայլուն արդյունքներ գրանցելուց հետո ընկերների հետ շտապել էր Հայաստան, պաշտպանելու հայրենիքի սահմանը: Տրամադրությունը՝ բարձր, ոգին՝ մարտական, իսկ մտքում Բաքվում խաշ ուտելու ցանկությամբ Սասունը սեպտեմբերի 30-ին մեկնեց Արցախ, հայտնում է Tert.am-ը: «Հույս տալով՝ պապա ջան չմտածես, գնում ենք Բաքու խաշ ուտելու, տղես մեկնեց Արցախ։ Ամսի 13-ից էլ կապ չկար, չէինք կարողանում կապ հաստատեինք, Վերջին անգամ ամսի 15-ին եղբորս հետ ա խոսել ու 15-ից հետո տեղեկություն չենք ունեցել, 16-ի առավոտ եղբայրս արդեն իմացել է, որ զոհվել է»,- ասաց Սասուն Թաթիկյանի հայրը՝ Զոհրաբ Թաթիկյանը» Սասունի զոհվելու վերաբերյալ 2 վարկած կա. զորքն իջեցրել են, ապա 4 սպայով բարձրացել են դիրք գրավելու, հաջողվել է: Հետո կապ են տվել, օգնություն են կանչել, սակայն կապը կտրվել է ու մինչև օգնությունը տեղ կհասներ՝ տղաները զոհվել են: «Մյուս վարկածով էլ ասում են, որ 4 հոգով դուրս են եկել քարտեզագրության՝ դիրքերը և տեղանքը որոշելու ու ամենայն հավանականությամբ հակառակորդի անօդաչուի հարվածից մահացել են: Այս 2 վարկածն է, ավելի հստակ կիմանամ, երբ գնամ զորամաս, սակայն դեռ չի ստացվում»,- ասաց հերոսի հայրը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր