1338 դիտում
10:05 22-11-2022
Ինչպե՞ս է Սամվել Բաբայանի առաջնորդած կուսակցությունը ՔՊ-ի հետ քաղաքական համագործակցության գնում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդի Ֆեյսբուքի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նա տարբեր համայնքներում՝ Մարտունիում, Ասկերանում, Մարտակերտում, քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա տեղացիների հետ զրույցում փորձում է տրամադրություններ ստեղել (ինչ-որ առումով նաեւ համոզել), որ ինքն ու իր կուսակից-համախոհները հայաստանյան իշխանությունների եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հետ մտերմություն չունեն:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բաբայանն ուղիղ կամ շատ սուր չի քննադատում կամ վատախոսում Փաշինյանի հասցեին, բայց բոլորի ներկայությամբ, Հայաստանի իշխանությունների՝ մանր-մունր թերացումները մատնանշելով, փորձում է հասկացնել, թե ինքը նույնպես ընդդիմադիր դաշտում է:
Մեր տեղեկություններով՝ զրույցների ժամանակ Բաբայանը համեմատություններ է անցկացնում 1990-ականների հետ ու ասում, թե այսօր էլ այդ օրերի նման պետք է միասնական լինել:
Հետաքրքրականն այն է, որ Փաշինյանի կամ Հայաստանում իշխող քաղաքական ուժի այլ անդամների հետ մտերմություն ունենալու հանգամանքը մերժող Սամվել Բաբայանի՝ հայաստանյան կուսակցությունը՝ «Ազատական»-ը, Արթիկ համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխող ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմել:
Հետեւաբար՝ բնական հարց է առաջանում, եթե Բաբայանը փորձում է չեզոքացնել իր եւ Փաշինյանի կապը, ապա ինչպե՞ս է իր առաջնորդած կուսակցությունը ՔՊ-ի հետ քաղաքական համագործակցության գնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3926 դիտում
20:25 16-11-2020
Սամվել Բաբայանի կուսակցությունը դադարեցրել է «Ազատ հարենիք-ՔՄԴ»-ի հետ համագործակցության հուշագիրը
40434 դիտում
01:20 30-05-2019
Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ․ ահազանգ Բաբայանի գրասենյակից
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը