895 դիտում
15:06 22-11-2022
Ծավալուն աշխատանքներ ենք նախատեսել կենդանաբանական այգում. Երևանի քաղաքապետը՝ հոլանդացի մասնագետին
Երևանի կենդանաբանական այգու զարգացման խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն, Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայիում Երևանի կենդանաբանական այգու խորհրդատու Ջոսե Կոկի հանդիպման ժամանակ: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ներկայացնելով հանգստի գոտում իրականացվող ծրագրերը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նախաձեռնված բարեկարգման ծրագրերը համալիր բնույթ են կրում: Մասնավորապես լուծվել են այգու ոռոգման և խմելու ջրի, լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այգին համալրվել է նոր կենդանատեսակներով, տարածքը կանաչապատվում է:
Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ջոսե Կոկի այցն իր հերթին կնպաստի մասնագիտական նոր լուծումներ կիրառելու գործին:
«Հաջորդ տարի ևս մենք ծավալուն աշխատանքներ ենք նախատեսել կենդանաբանական այգում, և այս գործում մեզ համար անչափ կարևոր է միջազգային մի շարք կառույցների հետ գործակցությունն ու փորձի փոխանակումը: Մեր նպատակն է այգում ստեղծել այնպիսի միջավայր, որն այցելուներին ավելի կմոտեցնի բնությանն ու հանգստի գոտուց բացի կունենա նաև կրթական բաղադրիչ»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն, ԵԱԶԱ-ում ԵԿԱ խորհրդատու Ջոսե Կոկը նշել է, որ իր համար անչափ կարևոր է իր այցը Երևան և մասնակցել կենդանաբանական այգու զարգացման գործին: Կարևորելով Երևանի քաղաքապետի մոտեցումները՝ նա նկատել է, որ նախանշվող ծրագրերը հնարավորություն կտան արդյունավետ կառավարում իրականացնելու և այգին ավելի հյուրընկալ ու հարմարավետ դարձնելու առումով:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Երևանի կենդանաբանական այգու՝ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) լիիրավ անդամությանը:

Նմանատիպ նյութեր
1873 դիտում
17:38 19-05-2020
Երևանի կենդանաբանական այգում պտավոր եղջերու է ծնվել․ ընդհանուր առմամբ այգում ծնվել է 12 կենդանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1118 դիտում
15:57 09-01-2023
Երևանի կենդանաբանական այգում գարնանը տեղի կունենան լայնածավալ շինարարական աշխատանքներ
87853 դիտում
23:59 06-09-2020
Հայաստանի առաջատար բանկերից մեկի վարկային մասնագետին բերման են ենթարկել այգում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար
Այս բաժնից
535 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
859 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
637 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը