1288 դիտում
10:05 25-11-2022
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը
Նոյեմբերի 24-ին հրապարակած տեղեկագրում ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը հաստատել է Մաղավուզում (գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում) ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, տեղեկացնելով, որ ռուսաստանյան խաղաղապահ ուժերի հրամանատարությունը կողմերի հետ պարզում է տեղի ունեցածը։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում է գրանցվել Մաղավուզի շրջանում։ Միջադեպի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ փաստի առնչությամբ հետաքննություն է իրականացնում»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Միջադեպի մասին ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը մանրամասներ չի ներկայացնում: Հաղորդագրությունից պարզ չէ նաև, թե որ օրն է Բաքուն խախտել հրադադարի ռեժիմը։
Վերջին մեկ ամսվա մեջ կողմերը շարունակաբար մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմ խախտելու համար։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնական Ստեփանակերտը առնվազն երեք անգամ հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչության ուղղությամբ՝ Սարուշեն, Հացի, Մաճկալաշեն գյուղերում:

Նմանատիպ նյութեր
1030 դիտում
14:41 14-11-2022
ՌԴ ՊՆ-ն հաստատել է ադրբեջանական ԶՈւ կողմից Արցախում հրադադարի ռեժիմի խախտումը
1059 դիտում
21:55 11-12-2014
ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվեցին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
6521 դիտում
21:35 02-08-2022
Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
Այս բաժնից
1108 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
877 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1090 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին