211652_close_icon
views-count1220 դիտում article-date 15:02 25-11-2022

Կանադան հյուպատոսություն կբացի Երևանում. Սա կենսական առաջընթաց է. Մելանի Ժոլի

Սա կենսական առաջընթաց է Հայաստանում դեսպանություն բացելու ճանապարհին և առանցքային է մեր ժողովուրդների միջև կապերը կամրջելու համար, որոնք ծառայում են որպես մեր բարեկամության հիմքը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին՝ հայտնելով Երևանում Կանադայի հյուպատոսություն բացելու մասին լուրը:

Global Affairs Canada-ն էլ հայտարարել է, որ պաշտոնապես Հայաստանում Օտտավան հյուպատոսություն կբացի՝ պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանի գլխավորությամբ։ Այս մասին Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերը հայտարարել է Երևանում, որտեղ տարբեր միջոցառումներով նշվում է Կանադայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Նոր հյուպատոսությունը հանրության համար բաց կլինի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից: Այն կառաջարկի հիմնական հյուպատոսական ծառայություններ Հայաստանում ապրող, սովորող, աշխատող և ճանապարհորդող կանադացիներին, ներառյալ շտապ հյուպատոսական օգնությունն ու անձնագրային և քաղաքացիական ծառայությունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր