211652_close_icon
views-count1619 դիտում article-date 14:51 30-11-2022

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան ունի ավելի քան 120 000 զոհ. Եվրահանձնաժողովի ղեկավար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 100 000 մարդ։ Նրա խոսքով՝ զոհվել է նաև ավելի քան 20 000 խաղաղ բնակիչ: Այս տեղեկությունը Ֆոն դեր Լեյենը հրապարակել է Թվիթերում տեղադրված տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է պատասխան տա իր սարսափելի հանցագործությունների համար:

«Այս պատճառով մենք, աջակցելով Միջազգային քրեական դատարանին, առաջարկում ենք հիմնել մասնագիտացված դատարան, որը կունենա ՄԱԿ-ի աջակցությունը և կհետաքննի ու կդատապարտի Ռուսաստանի ագրեսիայի հանցանքները», - ասել է ԵՄ պաշտոնյան:

Հունիսին Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել էին, որ իրենց զորքերի կորուստը գնահատում են մոտ 10 000 մարդ։ Միաժամանակ նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ օրական 100-ից 200 զինվոր է մահանում։ Օգոստոսին Ուկրաինայի զինված ուժերը հայտնել էին, որ վեց ամսվա ընթացքում մոտ 9000 ուկրաինացի զինվոր է մահացել։ 

Նմանատիպ նյութեր