211652_close_icon
views-count892 դիտում article-date 15:20 01-12-2022

Մեր բոլոր ծրագրերը շատ էական նշանակություն են ունենալու 7 % աճ ապահովելու համար. Փաշինյան

2023 թվականի պետական բյուջեում հստակ ֆիքսել ենք 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մեր հանձնառությունը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր բոլոր ծրագրերը շատ էական նշանակություն են ունենալու 7 տոկոս աճ ապահովելու համար, որովհետև մենք ընկերություններից ահազանգ ենք ստանում, որ հենց իրենք՝ ընկերությունները, մյուս տարվա իրենց պոտենցիալ աճի մեջ շատ լուրջ պրոբլեմ են տեսնում, որ կարող է աշխատուժի բացակայության պատճառով չկարողանան տեմպը պահել», - ասաց նա։

Փաշինյանը հույս հայտնեց, որ, ի հեճուկս գնաճի, մյուս տարի աղքատության ավելի ցածր ցուցանիշ կլինի. «Սրա համար ի՞նչն է հիմք տալիս։ Առաջինը՝ աշխատատեղերի բացառիկ բարձր թիվը, աշխատավարձային ֆոնդի աննախադեպ թիվը, գործազրկության աննախադեպ ցածր մակարդակը ու մյուս տարվա պետական բյուջեի կապիտալ ծախսերի էական ավելացումը», - ընդգծեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր