Վտանգը միշտ կա. Սուրեն Պապիկյանը՝ պատերազմի վերսկսման մասին
Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգը միշտ կա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հարցին, թե որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսման վտանգը, Պապիկյանը պատասխանեց. «Վտանգը միշտ կա»:
Հնդկաստանից զենք գնելու մասին հարցին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է, որ «կոնֆիդենցիալ ինֆորմացիաներից չի խոսելու»։