211652_close_icon
views-count1124 դիտում article-date 18:54 03-12-2022

Բրյուսելում ընթանում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպմամբ՝ 2022թ․ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում իր աշխատանքն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը, տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Խորհրդաժողովին մասնակցում են Եվրոպական Միության շուրջ 10 երկրներում և Մեծ Բրիտանիայում գործող Հայ դատի հանձնախմբերի և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները։

Քննարկման առարկա է դառնալու Հայ դատի Եվրոպայի գրասենյակի, ինչպես նաև տարբեր երկրներում գործող հանձնախմբերի քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները։

Օրակարգում ներառված հարցերը վերաբերում են եվրոպական երկրներում հայկական շահերի պաշտպանությանը, հանրային դիվանագիտության գործիքակազմով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչմանը։ 

Նմանատիպ նյութեր