211652_close_icon
views-count1090 դիտում article-date 13:21 04-12-2022

Հիջաբ կրելու պայմանները կվերանայվեն. Իրանի գլխավոր դատախազ

Իրանի գլխավոր դառախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտաֆազերին հայտարարել է, որ առաջիկայում երկրի խորհրդարանը և դատական համակարգը կքննարկեն Իսլամական Հանրապետությունում հիջաբ կրելու պայմանները։

Ինչպես հաղորդում են արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներ, Մոնտաֆազերին հայտարարությունն արել է այս տարի 22-ամյա Մեհսի Ամինիի մահից հետո երկրում սեպտեմբերի կեսերին բռնկված բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին։ 22-ամյա աղջիկը ձերբակալվել էր հիջաբը սխալ կրելու համար։

Նմանատիպ նյութեր