211652_close_icon
views-count1809 դիտում article-date 10:46 05-12-2022

Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան

Հանրապետության ամբողջ տարածքում այս տարի կդիտվի տաք և չոր դեկտեմբեր:

«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին  ասաց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ դեկտեմբերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր՝ 2-3 աստիճանով, իսկ տեղումները՝ նորմայից պակաս:

«Սա նշանակում է, որ  բազմամյա միջին արժեքի համեմատ մենք ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր: Այս պահի դրությամբ Հանրապետության մեծ մասում՝ բացառությամբ Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերի, ինչպես նաև Արցախի, որտեղ ջերմաստիճանը նորմայի սահմանում է,  օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-ից 8 աստիճանով»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանը հավելեց, որ, դեկտեմբերի  8-ից սկսած, ջերմաստիճանի բարձրացում է կանխատեսվում նաև Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի հատվածներում:

Նմանատիպ նյութեր