69816 դիտում
14:51 06-12-2022
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են Mercedes Sprinter-ն ու իրանական համարանիշներով Scania-ն, վերջինս կողաշրջվել է, Mercedes-ն էլ հայտնվել է ճանապարհի եզրին առկա փոսում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 173 կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ը և իրանական համարանիշներով Scania մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Իսկ Scania-ն կողաշրջվել է, Mercedes Sprinter-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի եզրին առկա փոսում։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարույթ իրականանցնող ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոտիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+