1001 դիտում
14:31 09-12-2022
ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է 80 տոկոսով և կազմել ավելի քան 3 մլրդ դոլար. Փաշինյան
Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բիշքեկում ընթացող Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ հանդիպման օրակարգային առանցքային հարցերին անդրադառնալը՝ վարչապետը նշեց, որ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում։
«Ներկա իրավիճակն, իհարկե, ազդում է Միության բոլոր անդամ-պետությունների հիմնական տնտեսական ցուցանիշների վրա, և բոլորիս համար այս դժվարին պահին պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք, որպեսզի առավելագույնի հասցնենք եվրասիական ինտեգրման ներգործությունը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։
Չնայած ստեղծված իրավիճակին, ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ փոխադարձ առևտրում աճի միտում կա։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով»,- ընդգծեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1760 դիտում
12:10 20-09-2021
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար
841 դիտում
14:16 05-05-2022
Հայաստանում ապրանքաշրջանառությունն աճել է 550 մլրդ դրամով. Փաշինյան
1187 դիտում
16:54 20-04-2022
Հայաստանի Ռուսաստանի միջև 2021 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 13 տոկոսով․ Միշուստին
Այս բաժնից
2788 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3943 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին