211652_close_icon
views-count1591 դիտում article-date 22:12 09-12-2022

Աննա Հակոբյանն Արմավիրի մարզում հյուրընկալվել է բազմազավակ ընտանիքի, այցելել է գինեգործարան, Գետաշենի ագրոէկո դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում հյուրնկալվել է  Դալարիկ համայնքում բնակվող Սամվել Ենգոյանի բազմազավակ ընտանիքին։ Ենգոյանները 10 երեխա ունեն` 9 տղա և մեկ աղջիկ: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի կայքից։

Ենգոյան եղբայրներից երկուսը մասնակցել են 44-օրյա պատերազմին, երրորդ եղբայրը հիմա է ծառայում:

Վարչապետի տիկինը հետաքրքրվել է ապրուստի, կեցության պայմաններից: Ենգոյանների խոսքով՝ տղաները օգնում են իրենց, հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում:

 

Մարզպետարանը ևս օգնում է ընտանիքին, նախատեսվում է գարնանը տունը մեծացնել երկու սենյակով՝  Աննա Հակոբյանին տեղեկացրել  է մարզպետը և հավելել, որ համայնքում ավելի խոշոր շինաշխատանքների պլաններ ևս ունեն. առաջիկա մեր-երկու տարում այստեղ նախատեսված է մոդուլային մանկապարտեզ կառուցել։

Աննա Հակոբյանի հաջորդը կանգառը Արաքս բնակավայրում էր։ Այստեղ տիկին Հակոբյանը այցելել է «Ոսկենի գինիներ» գինու գործարան։ Տնօրեն Արարատ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել գործարանում, ծանոթացել գործունեությանը։

 

Գործարանի տնօրենը ներկայացրել է այգու և գինեգործարանի պատմությունը, որը ավելի քան 100 տավա պատմություն ունի, սակայն խորհրդային տարիներին գործունեությունը դադարել էր:

Պահպանելով հինը, զուգահեռաբար նոր տեխնոլոգիաներ ներդնելով՝  փորձում են ապացուցել բոլորին, որ հայկական էնդեմիկ խաղողի տեսակներից հնարավոր է Հայաստանում և ամբողջ աշխարհում մրցակցող արտադրանք ստանալ:

Արտադրվող 8 տեսակի գինիների 80 տոկոսը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Նիդերլանդներ և այլն:

Այստեղի գինին բնիկ հայկական է՝ պատմում են մասնագետները, հայկական են սորտերը, պատրաստման տեխնոլոգիաները և անգամ տակառները: Գործարանի տնօրենը Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ իրենց քայլերը ուղղված են հայկական գինին համաշխարհային բրենդ դարձնելուն: Նպատակ ունեն արտադրական ծավալները մեծացնել, վերազինել գործարանը նորագույն սարքավորումներով:

Արմավիրի մարզ կատարած այցն Աննա Հակոբյանն ավարտել է Գետաշեն բնակավայրում։ Ագրոէկո դպրոցի մոտ վարչապետի տիկնոջը դիմավորել է տնօրեն Գևորգ Մուքոյանը և դպրոցի աշակերտները: Հենց նրանք էլ տիկին Աննա Հակոբյանին ուղեկցել են դպրոց, ներկայացրել իրենց ջերմոցը, ավտոպարկը և դպրոցի այգին, որից ստացված բերքը օգտագործվում է հենց դպրոցի ճաշարանում։

Այս կրթարանը մյուսներից տարբերվում է իր ուղղվածությամբ։ Ագրոէկո դպրոց հաճախող երեխաները, հաստատված առարկաներից զատ, սովորում են հողագործություն, ծառերի էտում, անգամ գյուղտեխնիկայից օգտվելու հմտություններ։ Այստեղ երեխաները ստանում են բավարար գիտելիքներ դպրոցն ավարտելուց հետո գյուղատնտեսությամբ զբաղվելու և գրագետ ֆերմեր դառնալու համար։

 

Վարչապետի տիկինը շրջայցի ընթացքում եղել է նաև մի քանի դասասենյակներում, շփվել երեխաների հետ ու պատասխանել նրանց հարցերին:

Գետաշենի դպրոցը գումար չի ծախսել ոչ նորոգումների, ոչ էլ տեխնիկական ձեռքբերումների վրա, ամբողջն իրականացվել է բարեգործական հիմնադրամների, տարբեր ընկերությունների ու պետության աջակցությամբ:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեխաներն  հորդորել է լավ սովորել.  հզոր երկիր ունենալու հիմքը դա է:

Մարզերում ագրարային կրթություն տվող նման դպրոցներ ունենալը այսօր անհրաժեշտություն է, օրինակը պետք է վարակիչ լինի` ընդգծել է Աննա Հակոբյանը և տպավորությունների մեծ պաշարով ավարտել այցը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր