211652_close_icon
views-count1162 դիտում article-date 20:27 13-12-2022

Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է. Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին

Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ամբողջ տարածքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստան-Արցախ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով:

«Դրան զուգահեռ, Արցախի ժողովուրդը 32 ժամ է՝ գտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»:

Նմանատիպ նյութեր