211652_close_icon
views-count17100 դիտում article-date 14:20 14-12-2022

Արտակարգ դեպք Երևանում․ վրացական համարանիշներով MAN մակնիշի բեռնատարը Արին Բերդի փողոցում բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 43-ամյա Զուրաբ Գվինիաշվիլին իր վարած MAN մակնիշի բեռնատարով Արին Բերդի փողոցում, թիվ 12 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, ովքեր պարզել են, որ բարեբախտաբար՝ գազի արտահոսք տեղի չի ունեցել, կոտրվել է երկաթե հենասյունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր