211652_close_icon
views-count796 դիտում article-date 15:50 14-12-2022

Կրեմլում չեն բացառել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում

Կրեմլում չեն բացառել ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում։

ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման համաձայնեցման աշխատանք տարվում է, բայց նրանք կարող են առնվազն խոսել ԱՊՀ պետությունների ոչ ֆորմալ գագաթաժողովի շրջանակում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Դուք գիտեք, որ նախատեսված է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ  հանդիպում, որտեղ առնվազն երեք ղեկավարները հնարավորություն կունենան խոսելու գոնե գագաթաժողովի շրջանակում։ Թե հետո ինչպես կլինի՝ այդ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր