211652_close_icon
views-count29688 դիտում article-date 20:42 14-12-2022

Փարաքար գյուղում մի քանի ժամվա ընթացքում թալանել են «Տել Սել» ընկերությանը պատկանող վճարահաշվարկային տերմինալները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 11-ին մի քանի ժամվա ընթացքում Արմավիրի մարզում թալանել են «Տել Սել» ընկերությանը պատկանող վճարահաշվարկային տերմինալները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 10։30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Փարաքար գյուղի բնակիչ Անժելա Մ-ն և հայտնել, որ Փարաքար գյուղի Նաիրյան փողոցի 9/1 հասցեում գտնվող 2 վճարային տերմինալները վնասել են, և կան կասկածներ, որ տեղի է ունեցել գողություն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Անժելա Մ-ին պատկանող բանջարեղենի խանութի դիմաց դրված և նույն գյուղի Գետափի փողոցի թիվ 1 հասցեում գործող Անժելա Մ-ին պատկանող շինանյութի խանութի դիմաց դրված «Տել Սել» ընկերությանը պատկանող վճարահաշվարկային տերմինալների դռները և հափշտակել անտեղ եղած ողջ գումարը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անժելա Մ-ն անհատ ձեռներեց է։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր