211652_close_icon
views-count1488 դիտում article-date 18:37 15-12-2022

Արցախի ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է․ Մեծ Բրիտանիան չի կարող սեփականաշնորհել այն. Ակցիա՝ ՄԹ դեսպանատան մոտ. News.am

Արցախի տարածքում գտնվող ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Քանի որ Ադրբեջանն այսպես կոչված բնապահպանական պատրվակներով է սկսել սադրանքները, հանցավոր գործողությունները, և քանի որ խոսվում է այդ ամենի մեջ նաև Մեծ Բրիտանիայի որոշ կազմակերպությունների մասնակցության մասին, այսինքն, կան որոշակի տվյալներ, որ ՄԹ-ում գրանցված, հանքարդյունաբերության ոլորտում աշխատող կազմակերպություններն են ձեռք բերել հանքը, ուզում եմ նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության  դեսպանության ուշադրությունը հետևյալ հանգամանքի վրա հրավիրել․

Արցախի տարածքում գտնվող ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է։

Արցախում շահագործվող բոլոր հանքերը Արցախի ժողովրդի սեփականությունն են։

Ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ աշխարհի որևէ երկիր չի կարող սեփականաշնորհել այն, ինչը պատկանում է Արցախի բնիկ հայ ժողովրդին։ Սա ձեզ՝ ի գիտություն»,- հայտարարեց նա:

Գեղամ Ստեփանյանը Մեծ Բրիտանիային, որպես ՄԱԿ ԱԽ անդամ, կոչ արեց  նաև «առնվազն չխանգարել այն գործողություններին, որոնք պետք է երաշխավորեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր