4482 դիտում
09:33 14-08-2018
Կասպից ծովի նավթով հարուստ ընդերքը կիսելու շուրջ բանակցություններն առջևում են․ «Ամերիկայի ձայն»
Կասպից ծովի ափամերձ հինգ երկրները`Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ռուսաստանն ու Թուրքմենստանը Խորհրդային Միության փլուզումից ի վեր միմյանց միջև ծագած խնդիրը լուծեցին կիրակի օրը ստորագրած պայմանագրով: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4526805.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ծովի ավազանը պարունակում է նավթի ու բնական գազի մեծ պաշարներ ե՛ւ ծովի ընդերքում ե՛ւ ափամերձ տարածքում: Գլխավոր խնդիրը ստորջրյա տարածքներում պաշարների պատկանելության շուրջ էր: Քանի որ Միության փլուզումից հետո չէր անցկացվել ջրային տարածքի սահմանագծում, ստորջրյա պաշարների արդյունահանումը դադարեցված էր:
Ռուսաստանի նախագահի խոսքերով, միջազգային այս պայմանագիրը Կասպից ծովի պաշարների կիրառման և պահպանման մասին մանրամասն ու համապարփակ կանոնների ու պարտավորությունների փաթեթ է:
Իրանի նախագահն ասել է, թե Կասպից ծովը պատկանում է Կասպյան երկրներին: Նրա խոսքերով, «Ափամերձ երկրներից բացի այլ երկրներ չունեն այստեղ ռազմական բազաներ կառուցելու, դրանք այլ երկրների համար հասանելի դարձնելու, ռազմական նավեր, ավիակիրներ ու սուզանավեր նավարկելու, ծովի վրայով ռազմաօդանավերի թռիչքներ իրականացնելու և նույնիսկ բեռներ փոխադրելու իրավունք»:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է, որ կնքված պայմանագիրը կերաշխավորի տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը:
Այս փուլում կողմերը համաձայնվել են իրականացնել խաղաղ համագործակցություն: Իսկ ծովի նավթով հարուստ ընդերքը միմյանց միջե կիսելու շուրջ բանակցությունները դեռևս առջևում են:
Նմանատիպ նյութեր
1866 դիտում
21:02 31-01-2015
Նավթով հարուստ Քիրքուքի վրա իսլամականների հարձակումը կարող է լինել նաև Թուրքիայի կողմից. արաբագետ
1773 դիտում
11:22 12-04-2014
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել
1563 դիտում
13:48 26-09-2014
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան կարող է հաջորդ տարի ստորագրվել Ղազախստանում
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը