211652_close_icon
views-count1430 դիտում article-date 11:36 17-12-2022

Չեն կարող այդ դավաճան երեսփոխանները խուսափել պատասխանատվությունից․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Կարևորի մասին․

Տարբեր տեղեր լսում և կարդում եմ հետևյալ միտքը, թե «ՔՊ»-ը խմբակցության այն պատգամավորները, ովքեր կգան և կկանգնեն Հայաստանի, Արցախի և արդարության համար ընդվզող ժողովրդի կողքին, չեն պատժվի: Մի տեսակ տարակուսանք եմ ապրում այդ գաղափարից... Չե՛ն կարող այդ դավաճան երեսփոխանները խուսափել պատասխանատվությունից: Չ՛են կարող նիկոլի այդ վարձու աշխատողները փախչել խստագույն պատժից։ Չե՛ն կարող այդ ցինիկ ու մեծամիտ սուտասանները շրջանցել օրենքը։ Նրանք գլխավոր պատասխանատուի և մեղավորի հետ հավասարաչա՛փ մեղավոր են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կործանման գործում: Նրանցից ոմանք 4.5 տարվա ընթացքում կատարել են դավաճան Նիկոլի ակնհայտ անօրինական հրահանգները, այդ կերպ  խաղտելով ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածները և մատուցած ծառայությունների դիմաց  ստացել  խոշոր չափի գումարներ և պարգևավճարներ:

Բոլոր նրանք, ովքեր 2018-ին օժանդակել են Նիկոլին իշխանություն զավթելու գործում, պետք է ապաշխարհեն, իսկ եթե ոչ՝ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Դա պարտադի՛ր է հետագայում նման ճակատագրական ու կործանարար ընտրությունից և սխալներից խուսափելու համար։ Հաջորդ իշխանությունները պետք է քաղաքական և իրավական գնահատական տան «թավշյա» իշխանազավթումից հետո պետության բռնազավթումն   իրականացրած և օժանդակած ուժերին անցումային արդարադատության մեխանիզմի և գործիքակազմի միջոցով։ Միանշանակ նոր իշխանությունները պետք է նաև քաղաքական և իրավական գնահատական տան հողատու «ՔՊ»-ը կուսակցության բոլոր անդամների (առանց բացառությա՛ն) ավերիչ ու աղետաբեր «քայլերին»։

Հ.Գ. «Կուսակցամոլը թշնամին է իր ժողովրդի, բարեկամը՝ իր ժողովրդի թշնամիների»: ՆԺԴԵՀ»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր