2052 դիտում
12:54 05-04-2014
Վարչապետն իր հրաժարականով փորձում է խուսափել նաեւ «օֆշորային» սկանդալում իր բաժին պատասխանատվությունից
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հրաժարականով փորձում է նաեւ խույս տալ «օֆշորային» սկանդալի մեջ իր բաժին պատասխանատվությունից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ ինքը մինչեւ վերջ պայքարելու է, որպեսզի Տիգրան Սարգսյանն էլ իր բաժին պատիժը կրի: Փ. Հայրապետյանը նաեւ կարծում է, որ վարչապետի հրաժարականը իր հերթին կօգնի գործի օբյեկտիվ քննությանը: «Նրա պաշտոնը խանգարելու էր գործի քննությանը: Հիմա հնարավոր է, որ նա նախկին ազդեցությունը չունենա գործի քննության վրա: Բայց նա միայն «օֆշորային» սկանդալով չի հայտնի. լիքը թալաններ են արել: Հիմա էլ հրաժարական տվեց, կգնա, թալանված ունեցվածքը Իսպանիայում կվայելի. կուտի, կխմի, կապրի: Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ այդպես են անում՝ թալանում, հետո գնում, ուտում, խմում, ապրում են արտերկրում»,- դժգոհեց Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ մինչեւ սխալ գործած ղեկավարները պատասխանտվություն չկրեն, այս երկիրը երկիր չի դառնա:
Ավելի վաղ Փայլակ Հայրապետյանը պատմել էր, որ իր դեմ կատարված խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009 թվականին էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը դեռ Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը ընդգծեց, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին:
Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին:
Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:
Նմանատիպ նյութեր
5581 դիտում
17:30 30-10-2014
Ի՞նչ մեղք ունի Կճոյանը հայտնի օֆշորային սկանդալում
5289 դիտում
21:40 27-02-2018
Ադրբեջանի փորձերը խուսափել պատասխանատվությունից ապարդյուն են. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»