211652_close_icon
views-count1652 դիտում article-date 21:57 17-12-2022

«Կյանքի ճանապարհ». Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» կոթողի մոտ երիտասարդները ֆլեշ-մոբ են կազմակերպվել. «Արցախպրես»

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան, Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  արցախցի հազարավոր երիտասարդների մասնակցությամբ   «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում ֆլեշ-մոբի ընթացքում   լույսերով պատկերվել է  «Կյանքի ճանապարհ» (ROADOFLIFE) բառակապակցությունը:


Լրատվականի հետ զրույցում ԱրՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանն ասել է, որ ֆլեշմոբի միջոցով նպատակ ունեն  ողջ աշխարհի ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից  2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտմամբ ու կեղծ բնապահպանական նկատառումներով Արցախը Հայաստանի հետ կապող միակ «Կյանքի ճանապարհը» փակելու և  դրանով իսկ ավելի քան 120.000 մարդու շրջափակման մեջ պահելու խնդրի վրա:

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն 6 օրից ավելի փակ է։ Ադրբեջանի կողմից այս  շրջափակումը հումանիտար ճգնաժամի վտանգի առջև է կանգնեցրել արցախահայությանը։ Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա և պատժի ագրեսոր Ադրբեջանին։ Ապացուցված է նաև այն փաստը, որ «բնապահպանների» անվան տակ թաքնվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց ազգայնական նպատակներն ավելի հեռուն են գնում՝ ցեղասպանություն իրականացնել և հայաթափել Արցախը։Մեր ժողովուրդն չի հանձնվելու, այլ պայքարելու է, որպեսզի Արցախը ինչպես միշտ, մնա հայկական»,-ընդգծել է  Ա. Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր