211652_close_icon
views-count1853 դիտում article-date 23:36 15-12-2022

Մեկնարկում ենք առցանց ֆլեշ մոբ. Արտակ Բեգլարյան

Մեկնարկում ենք առցանց ֆլեշ մոբ, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք կարող է իր սոցցանցային օգտահաշիվների ետնանկարը դարձնել «Պապիկ-տատիկը» կամ Արցախի մեկ այլ խորհրդանիշ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի  պետնախարարի խոչհրդական Արտակ Բեգլարյանը, որը

«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ...

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկնարկում ենք առցանց ֆլեշ մոբ, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք կարող է իր սոցցանցային օգտահաշիվների ետնանկարը դարձնել «Պապիկ-տատիկը» կամ Արցախի մեկ այլ խորհրդանիշ:

Դա լրացուցիչ միջոց է ցույց տալու տեղեկատվական զորակցություն Արցախին և ձեր ընկերներին անընդհատ հիշեցնելու Արցախի կարևորության մասին:

«Պապիկ-տատիկի» լուսանկարն եմ ընտրել ես, քանի որ այն խորհրդանշում է Արցախի հայկական խորն արմատները, ամրությունն ու շարունակականությունը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, փակ է Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը, անջատված է Արցախի գազամատակարարումը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր