1046 դիտում
16:58 20-12-2022
Լիտվայում հայտարարել են, որ Ռուսաստանը ծրագրում էր հարձակվել երկրի վրա 2019 թվականին
Ամերիկյան հետախուզությունը Լիտվային հայտնել է, որ 2019 թվականին Ռուսաստանը կարող է հարձակվել երկրի վրա, սակայն Ուկրաինան Վիլնյուսին «ազատել է» նման դժբախտությունից։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Լիտվայի քրիստոնեա դեմոկրատական միության ներկայացուցիչ Ռասա Յուկնյավիչենեն, հաղորդում է Delfi-ն։
«Փորձեք պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե փետրվարի վերջին Ռուսաստանը գրավեր Կիեւը։ Դա, գուցե, րոպեների հարց էր, ինչպես ասում էին այդ ժամանակ իրավիճակը վերլուծող որոշ զինվորականներ։ Եթե ժամանակին չպայթեցնեին կամուրջներից որեւէ մեկը, ուկրաինացի զինվորականների որոշմամբ, եթե ռուսները ինչ-որ տեղ կանգ չառնեին, ապա այլ հրաման կտրվեր»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ զգացել է, որ փետրվարի 24-ից սկսված ռազմական ներխուժումն Ուկրաինա դարձել է «Վլադիմիր Պուտինի վերջի սկիզբը» կամ «կայսրության վերջի սկիզբը»։
«Շատ արյուն։ Սարսափելի է։ Անհասկանալի է՝ երբ դա կավարտվի, ինչպես կավարտվի, ինչպես մենք կդիմանանք։ Բայց դա վերջի սկիզբն է: Պուտինը պարտություն է կրում արդեն հիմա։ Պարտվել է առաջին շաբաթում, պարտվում է նաև հիմա»,- հավելել է քաղաքական գործիչը։

Նմանատիպ նյութեր
1899 դիտում
16:14 04-11-2019
Լիտվայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվում 11 երկրի 4 հազար զինծառայողների մասնակցությամբ
Այս բաժնից
751 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
700 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
751 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ