211652_close_icon
views-count1119 դիտում article-date 19:08 20-12-2022

Բոլորս խնայողաբար օգտագործենք էլեկտրաէներգիան. Արցախէներգո ՓԲԸ տնօրենի կոչը

Արդեն երկրորդ օրն է, որ Արցախում վերականգնվել է գազամատակարարումը, եւ բնականաբար, մենք աշխատում ենք առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Այս մասին նշել է «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը:

«Ուղղակի խնդրանք, պահանջ եւ կոչ, որ բոլորս գիտակցաբար եւ խնայողաբար վերաբերվենք էլեկտրաէներգիային, որպեսզի կարողանանք այս  ստեղծված իրավիճակում քիչ վնասներով կարողանանք հաղթահարել ստեղծված ճգնաժամը»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են  ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

Նմանատիպ նյութեր