211652_close_icon
views-count1069 դիտում article-date 10:01 21-12-2022

Չինաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հնարավորինս արագ հանգուցալուծման հույս ունի

Չինաստանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի հնարավորինս արագ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։

«Մենք հավատում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։  Ռուսաստանն այս ուղղությամբ շատ աշխատանք է կատարել, որը Չինաստանը ողջունում է։ Մենք հույս ունեք, որ Ռուսաստանի  և այլ մտահոգ կողմերի միջնորդությամբ Հայստանի և Ադրբեջանի միջև վեճը Լաչինի միջանցքի շուրջ կհանգուցալուծվի հնարավոինս արագ։ Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են, և համատեղ անվտանգության, համագործակցության հասնելը համապատասխանում է նրանց շահերին»,- ասաց նա։

Նա հավելեց, որ Չինաստանը խրախուսում է Հայաստանին  և Ադրբեջանին ՌԴ-ի և այլ կողմերի միջնորդությամբ լուծել  իրենց միջև վեճերը՝ ելնելով հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքից։ «Ցանկացած ջանք, որը նպաստում է սրան, կառուցողական դեր կկատարի»,- եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր