211652_close_icon
views-count1331 դիտում article-date 10:29 24-12-2022

Զելենսկիի վաշինգտնոնյան այցի մասին անդրադարձները միջազգային մամուլում․ «Ամերիկայի ձայն»

«Միասնության ցուցադրություն», «ժողովրդավարության մեծ օր»: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի ԱՄՆ կատարած այցի ու նախագահ Ջո Բայդենի հետ նրա հանդիպման մասին հոդվածներ են տպագրվում միջազգային մամուլում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Ուկրաինացիները Նոր Տարին եւ մյուս բոլոր տոները նշելու են ինչպես հարկն է, եթե նույնիսկ չլինի էլեկտրականություն»,- ասել է Զելենսկին 23 րոպեանոց իր ելույթում, որը պարբերաբար ընդհատվում էր հոտնկայս ծափահարություններով։ «Մեր հանդեպ առկա հավատի մեր լույսը չի մարելու»,- ասում էր Զելենսկին Կոնգրեսում:

Ինչպես վերլուծաբաններն են ասում, 2023 թվականին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները, որտեղ նրանք հունվար ամսից կազմելու են մեծամասնություն, կարող են պնդել Ուկրաինայի նկատմամբ աջակցույթունը կրճատելու անհրաժեշտությունը: «Սակայն նախագահ Բայդենի աջակցությունը երբեք կասկածի տակ չի դրվել ու չի կարող դրվել»,- գրում է Bloomberg-ը առցանց իր հոդվածում:

Բրուքինգզի հաստատությունից Անջելա Ստենթի խոսքերով, Զելենսկին իր ելույթով ցանկանում էր առաջին հերթին ազդեցություն գործել հենց այդ հանրապետականների վրա: Նա չի կարծում, որ Ամերիկան Ուկրաիանային այս պահին կտրամադրի Ռուսաստանի տարածքները հարվածելու ունակ զենքեր, սակայն այն, որ «այս այցը Միացյալ Նահանգների աջակցությունը շարունակելու համար կարեւոր քայլ էր, որեւէ մեկը բացառել չի կարող»,- ասում է նա:

The Washington Post-ում զետեղված հոդվածներից մեկի հեղինակն այն միտքն է արտահայտում, որ Զելենսկիի այցի գլխավոր նպատակն էր ԱՄՆ-ին հորդորել ավելի հզոր զենքեր տրամադրել Կիևին: Ըստ հոդվածի, դա անհրաժեշտ է հաջորդ տարվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանունակությունը բարձրացնելու համար: Եկող տարի, ասում են նրանք, Ուկրաինան նախապատրաստում է խոշոր հարձակում` ընդդեմ ռուսական զորքերի։

«Մենք պայքարում ենք հաղթելու համար». Սա էր Զելենսկիի ելույթի առանցքային միտքը, Թվիթերում գրել է վաշինգտոնաբնակ տնտեսագետ և քաղաքագետ Անդերս Օսլունդը։

Զելելնսկին՝ դիմելով ամերիկացի օրենսդիրներին, նշել է, որ իր երկրի ժողովուրդն արդեն իսկ կառուցել է ուժեղ Ուկրաինա՝ ուժեղ մարդկանցով, հզոր բանակով, ուժեղ հաստատնություններով։

«Անկախ, օդում թռչող իրանական անօդաչու սարքերից, մենք գիտենք, որ ունենք մեկ նպատակ: Եվ այդ նպատակը հաղթանակն է»,- ասել է նա:

Միջազգային հարցերով քաղաքագետ Անտոն Քուչուխիձեն կարծում է, որ իր այցի ընթացքում նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրականացրել է իր առջեւ դրված բոլոր ծրագրերը: «Նա գնաց և վերջնական տեսքի բերեց Patriot համակարգերի վերաբերյալ պայմանավորվածությունները»,- ասում է նա:

Հայտարարվել է նաեւ հավելյալ մոտ 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մասին: ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Քըրբին ասել է, թե երկու նախագահները հավանաբար խոսել են նաեւ պատերազմից հետո Ռուսաստանի ապագայի մասին:

Ինչպես քաղաքագետներն են ասում, Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ ավելի է մեծացնում Ուկրաինային ավելի աջակցելու հնարավորությունները:

Զելենսկիի այցը Վաշինգտոն նաեւ հարգանք էր Բայդենի հանդեպ ու նաեւ գործոն՝ նրա վարկանիշի բարձրացման համար, ասում է ԱՄՆ-ի նախկին դիվանագետ, նախկին խորհրդային մի քանի երկրներում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին: Նրա խոսքերով, այս այցի ընթացքում արդեն կայացվել է «Փաթրիոթ» տիպի հակաօդային պաշտպանության մեկ համակարգ Կիեւի մոտակայքում տեղակայելու շուրջ որոշում: Զելենսկիի այցը մեկ անգամ եւս ապացուցում է, որ ընդլայնվում է աջակցությունն Ուկրաինայի հանդեպ, ընդլայնվում մեկուսացումը Ռուսաստանի նկատմամբ: Եվ Ռուսաստանին այսօր մտահոգում են ոչ միայն իր հրթիռների դեմ ուղղված «Փաթրիոթ» համակարգերը, այլ նաեւ Կրեմլի դեմ ուղղված Միացյալ Նահանգների երկկուսակցական համաձայնությունը:

Նմանատիպ նյութեր