211652_close_icon
views-count1039 դիտում article-date 21:21 23-12-2024

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Իսրայելին կոչ են արել արագացնել զորքերի դուրսբերումը երկրից

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) Իսրայելին կոչ են արել արագացնել զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է կազմակերպության «Տելեգրամ» ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«ՅՈՒՆԻՖԻԼ-ը կոչ է անում արագացնել Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման գործընթացը և Լիբանանի զինված ուժերի տեղակայումը հարավային Լիբանանում: ՅՈՒՆԻՖԻԼ-ը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը խախտելուց և ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել ներկայումս տիրող փխրուն կայունությունը։ Խաղաղապահները կշարունակեն վերահսկել և զեկուցել 1701 բանաձևի խախտումների մասին և կաջակցեն ռազմական գործողությունների դադարեցմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 27-ին ամերիկա-ֆրանսիական նախաձեռնության համաձայն՝ ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայումը հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իր հերթին հրեական պետությունը պետք է 60 օրվա ընթացքում դուրս բերի իր զորքերը Լիբանանի տարածքից։

Նմանատիպ նյութեր