983 դիտում
14:57 29-12-2022
Ղարաբաղում ռուս խաղաղապահների զորակազմի քննադատությունն անընդունելի է. Զախարովա
Քննադատությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների զորակազմի հասցեին անընդունելի է։ Այս մասի ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հարցը, թե ՌԴ-ն ի վիճակի չէ ստիպել Ադրբեջանին կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները եւ բացել Լաչինի միջանցքը, եւ հնարավոր է արդյոք այս առումով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի վերականգնումը։
«Ես ցանկանում եմ հիշեցնել, թե ով է այն փակել, ով է արգելակել նրա աշխատանքը։ Դա Ռուսաստանը չէր, դրա ներկա վիճակի մասին վերջերս հստակ արտահայտվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Սրան որեւէ բան չկա ավելացնելու։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահ զորակազմի հասցեին արվող քննադատությանը ներկա իրավիճակում, ապա ես դա անընդունելի եմ համարում։ Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան իրավիճակը կարգավորելու համար։ Ոչ մի հրապարակային հարձակում գործին չի օգնի։ Ավելի վատ իրավիճակներ էլ են եղել, աշխատում ենք, որպեսզի իրավիճակը բարելավվի»։

Նմանատիպ նյութեր
14388 դիտում
13:01 31-03-2022
Ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի. Փաշինյան
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
487 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN