211652_close_icon
views-count935 դիտում article-date 10:33 30-12-2022

Դա կարող է պարադոքսալ հնչել, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհն է. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը համարում է խաղաղության գրավական։

«Դա կարող է պարադոքսալ հնչել, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհն է»,- ասել է նա DPA գործակալությանը տված հարցազրույցում:

Ըստ Ստոլտենբերգի՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ուկրաինայում չի կարողանա հասնել իր նպատակներին։ Նրա կարծիքով՝ միայն դրանից հետո հնարավոր են բանակցություններ։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մշտական երկխոսության մեջ են «հատուկ մարտական համակարգերի» մատակարարման շուրջ։

Նմանատիպ նյութեր