1287 դիտում
22:18 08-10-2022
Որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է․ Վարդան Ոսկանյան
«Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետական վարչախմբի ագրեսիվ գործողությունների քննադատությանը միտված հավաքական իմաստով Արևմուտքից հնչող հայտարարությունները, ոչ թե հիմնված են Հայաստանի հանդեպ համակրանքի վրա (միջազգային հարաբերություններում, որպես կանոն, այդպիսի բան չկա), այլ նպատակ ունեն Ադրբեջանի հետ գազային գործարքների համատեքստում, պատկերավոր ասած, «քաղցրաբլիթին» զուգահեռ, ձեռք բերելու նաև «մտրակ»»։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Ըստ այդմ, ենթադրվում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական իմաստով այլևս գործոն չէ, հետևաբար կարող է գոհանալ առանց «քաղցրաբլիթի» կամ, ավելի ճիշտ, միայն այդ «քաղցրաբլիթի» բանավոր նկարագրությամբ։ Բան այն է սակայն, որ, որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է, քանի որ հայկական հրթիռները դեռևս ունակ են խաթարելու Բաքվի բռնապետական վարչախմբի գազի ցանկացած խողովակաշարային տեղափոխում դեպի արևմուտք՝ հատկապես, որ նման խաթարմանն ամենևին կարող են և դեմ չլինել այս հարցում ևս երկու շահագրգիռ կողմ՝ Ռուսաստանը և Իրանը»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
1174 դիտում
15:11 02-01-2024
Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Հայաստանում կան մի քանի «երկու Հայաստաններ»․ Վարդան Ոսկանյան
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»