29933 դիտում
20:00 30-12-2022
Երևանի գնդի պարեկների փայլուն հետապնդումը իր արդյունքը տվեց. վնասազերծվել է թանկարժեք ավտոմեքենաներ թալանող եռյակը. բաժնի պետի օպերգծով տեղակալը, տեսնելով գողացված ավարը, ասել է. «Մարգար աղա ըլնեմ.. հալալ ա պարեկներին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գևորգ Բաբայանն ու Վարդան Մանուկյանը դեկտեմբերի 26-ին ծառայության ընթացքում հետապնդել ու վնասազերծել են 3 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ծառայություն կատարելիս են եղել Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան փողոցում, երբ նկատել են 3 կասկածելի անձանց։
Պարեկները, ճիշտ կողմնորոշվելով, ստուգել են այդ 3 երիտասարդներին ու ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների պահեստամասեր։
Նշված անձինք փորձել են դիմել փախուստի, սակայն Գ. Բաբայանն ու Վ. Մանուկյանը հետապնդել են, հետո նրանց են մոտեցել գործընկերներ՝ նույն վաշտի պարեկներ Ժիրայր Սարգսյանն ու Ռազմիկ Լալայանը, ովքեր այդ անձանց կարողացել են վնասազերծել՝ հետապնդելով մոտ 800 մետր։
Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Մինչ այդ, պարզվել է, որ այդ անձինք Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Վահե Ա-ն է, մյուսը՝ Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գրիշա Գ-ն, իսկ մյուսը՝ Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արման Մ-ն։
Գողության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Շենգավիթի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տուժած ավտոմեքանաների տերերի ինքնությունը, իսկ թալանված ավտոմեքենաները եղել են BMW և Hyundai Elantra։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+