3432 դիտում
12:02 02-01-2023
Հայաստանի իշխանությունը սակարկման դաշտ է հանել ոչ միայն Արցախը, այլ առաջին հերթին Հայաստանը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանն Արցախին կապող միջանցքի փակման առաջին օրերին իշխանության տարբեր դեմքեր, որպես իրենց աշխատանքի ակտիվության ցուցիչ, ներկայացնում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի շուրջ ստեղծված իրադրության քննարկումն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հայց ներկայացնելը։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման արդյունքում հայտարարություն/բանաձև չընդունվեց, ՄԻԵԴ-ի որոշումը խիստ վերապահումներով կարելի է դրական համարել, սակայն դրա որոշման կետերն էլ կյանքի չկոչվեցին։
Իշխանությունն իր անելիքն ավարտված է համարում և ինչպես պատերազմից հետո, այնպես էլ հիմա, քաղաքական և անվտանգային հարցերը փորձում է փաթաթել որևէ միջազգային դերակատարի կամ ամբողջական առումով՝ «միջազգային հանրության» վզին, իսկ ինքն իր դերը տեսնում է բացառապես հումանիտար բնույթի հարցերում։
Իշխանության վարքագիծը առաջիկա ժամանակահատվածում ծայրահեղ հետևանքների է հանգեցնելու, երբ հայ ժողովրդի համար հնարավոր ելքի ընտրություն այլևս չի լինելու։
Հայաստանի իշխանությունը սակարկման դաշտ է հանել ոչ միայն Արցախը, այլ առաջին հերթին Հայաստանը և հետագա զիջումներն առաջնային վերաբերվելու են հենց Հայաստանին»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2782 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3937 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին